ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ԱԺ-ն հաստատեց 2017-ի բյուջեի կատարողականը

ԱԺ-ն հաստատեց 2017-ի բյուջեի կատարողականը
14.06.2018 | 13:20

ԱԺ-ն կողմ քվեարկեց «2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությանը։ Կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ՝ 23։ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ էր։ 2017 -ի համար կանխատեսվել էր 3,2 տոկոս տնտեսական աճ, սպասելիքները գերազանցվել են` 7,5 տոկոս: Հաշվետու տարում միջին գնաճը կազմել է 1 տոկոս, միջին ամսական աշխատավարձը՝ 195 000 դրամ, գործազրկությունը նվազել է 0,2 տոկոսով և կազմել 17,8 տոկոս, արտահանումն աճել է 22,1, ներմուծումը՝ 28,8 տոկոսով: Կանխատեսվել էր եկամուտների 1 տրիլիոն 210 մլրդ դրամի ֆինանսական ցուցանիշ, որի ճշտված ծրագիրը կազմել է 1 տրիլիոն 320,9 մլրդ դրամ: Ծախսերը կանխատեսվել էին 1 տրիլիոն 360 մլրդ դրամի չափով, ճշտված ցուցանիշը կազմել է 1 տրիլիոն 561 մլրդ դրամ: Սրա 27,3 տոկոսը հատկացվել է սոցիալական ծախսերի իրականացմանը:


Բյուջեի պակասուրդը կազմել է 240 մլրդ դրամ, որը ֆինանսավորվել է ներքին և արտաքին աղբյուրներից: ՀՀ պետական պարտքը 2017-ի վերջին 6 մլրդ 775 ԱՄՆ դոլար է, որից ՀՀ կառավարության պարտքը կազմել է 6 մլրդ 173 մլն դոլար: Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ Հայաստանը շարունակում է մնալ նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում:

Դիտվել է՝ 3072

Մեկնաբանություններ